Լոռի բերդի նոր գտածոները
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը հունիսի 18-ից պեղումներ է իրականացնում։
«Գիտահետազոտական կենտրոնը այս տարի ևս շարունակեց պեղումները «Լոռի բերդ» ամրոցի տարածքում։ Այս տարի աշխատանքները կենտրոնացել են առաջին բաղնիքի հարակից տարածքում բացված ջրուղիների հատվածում, որտեղից հայտնաբերել ենք խեցեղեն, ուլունքներ և այլ առարկաներ, որոնք թվագրվում են 12֊13֊րդ դդ.»,- ասել է արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Լոռի բերդ» ամրոցի առաջին բաղնիքի հարակից տարածքից հայտնաբերվել է գեղեցիկ զարդագոտիով պատված կավե ծխամորճի գլանակ։
«Լոռի Բերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքները կշարունակվեն ևս մի քանի օր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան