«Ոսկե ծիրան»-ին կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը
Այս տարվա փետրվարին ֆրանսիական Դիմադրության կարկառուն գործիչներ Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ Մելինեի աճյուններն ամփոփվեցին Փարիզի պանթեոնում, իսկ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի օրերին կցուցադրվի հերոսների մեծ զարմուհու՝ Կատյա Կիրակոսյանի հեղինակած «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը։ Այս մասին հայտնում են փառատոնից։
Ֆիլմը մանրակրկտորեն ուսումնասիրում է Մանուշյանների կյանքը՝ գեղեցիկ սիրո ու նվիրման ողբերգական պատմությունը և նրանց անձնվեր պայքարը։
«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնն կկայան հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։
Հարակից հրապարակումներ`
- Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասան Քևին Սփեյսին
- ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» փառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
- «Ոսկե ծիրան»-ում իր երևանյան պրեմիերան կունենա անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը
- «Ոսկե ծիրան» փառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի ֆիլմով