Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը սեփականատեր Նարեկ Նալբանդյանը գրավադրել է «Ամերիաբանկում»։ «Հետք»-ն այդ մասին տեղեկացավ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքից։ Համալիրը գրավադրվել է հունիսի 26-ին։
«Նույն տեղեկանքում նշված է, որ համալիրի նկատմամբ դեռևս գործում է Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը։ Այսինքն, 2022 թ․-ից լինելով գրավ՝ գույքը , ևս մեկ անգամ գրավադրվել է։
Ինչպես է հնարավոր եղել արդեն իսկ գրավադրված գույքը եւս մեկ անգամ գրավ դնել։ Այս հարցն ուղղեցինք Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանին։ «Պետական գույքի կառավարման կոմիտեն տվել է իր համաձայնությունը, որ հաջորդող գրավ կիրառվի»,- հայտնեց Արաքս Առաքելյանը։
Պետական գույքի կառավարման կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը վճարել է հյուրանոցի գնման ողջ գումարը և կատարել է խոստացված ներդրումները։ Գործարարին պատկանող «Պորյեկտ ինտեր ինվեստ» ՍՊ ընկերությանը հյուրանոցն արտոնյալ պայմաններով էր վաճառվել՝ 5 տարում գումարը վճարելու պայմանով։ Այս տարվա դրությամբ ընկերությունը դեռևս պետք է 3 միլիարդ դրամ վճարեր, որն, ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի, վճարվել է հունիս ամսին։ Այս ամենից պարզ է դառնում, որ գործարարը հյուրանոցի գումարը վճարել է վարկային միջոցներով (գույքը գրավ դնելուց հետո)»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող Կակտուս ռեստորանը գնել է Նարեկ Նալբանդյանը
- «Փաստ». Նարեկ Նալբանդյանը նախատեսում է հանրապետության տարածքում 200-ից ավելի սուպերմարկետ բացել
- «Փաստ». Նարեկ Նալբանդյանն ասում է, որ վճարել է, իսկ տեղեկությունները խոսում են հակառակի մասին
- 17 մլն դրամ է վճարվել Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին ԵԱՏՄ նիստը ընդունելու համար. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան