Նիդերլանդներում ավելի հաճախ են տարեց զույգերը նույն օրը դիմում էվթանազիայի
Ջանն ու Էլսը ամուսնացած էին գրեթե հինգ տասնամյակ։ Հունիսի սկզբին նրանք միասին մահացան երկու բժիշկների կողմից մահացու դեղամիջոցներ ստանալուց հետո: Նիդեռլանդներում սա հայտնի է որպես դուո-էվթանազիա:
BBC-ն գրում է, որ միջոցն օրինական է, ամեն տարի ավելի շատ հոլանդացի զույգեր են նախընտրում վերջ տալ իրենց կյանքին այս կերպ։
Ջանն ու Էլսը ծանոթացել են մանկապարտեզում. նրանք երկար տարիներ միասին են ապրել։ Նրանք նրանք զբաղվում էին ծովային բեռնափոխադրումներով։
Երեք օր առաջ 71 և 70-ամյա զույգը կամովին փչել է վերջին շունչը։ Ամուսինը բողոքում էր դուր մեջքի ցավերից, կինը՝ հիշողության կորստից։ 2003 թվականին Յանը մեջքի վիրահատություն է տարել, սակայն վիճակը չի բարելավվել: Նա դադարել էր ցավազրկողների ընդունումն ոը հայտարարել, որ չի ցանկանում այդպես սահմանափակումներով ապրել։