Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան»-ում
ԱՄՆ-ում հաստատված հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի լիամետրաժ «Տունս քաղցր ա» վավերագրությունը, որն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում և իր Երևանյան պրեմիերան կունենա «Ոսկե ծիրան»-ում, մի քանի սերունդ տևած պատերազմի ֆոնին հասուն կյանք մտնելու պատմություն է։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնից։
Ֆիլմի կենտրոնում 11-ամյա Վրեժն է, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում` վայրի բադերի ու ոսկեթև մեղուների հետ, և երազում ատամնաբույժ դառնալ։ Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։
«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնն կկայան հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասան Քևին Սփեյսին
- ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» փառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
- «Ոսկե ծիրան»-ում իր երևանյան պրեմիերան կունենա անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը
- «Ոսկե ծիրան» փառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի ֆիլմով
- Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Դահոմե» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակում
- «Ոսկե ծիրանի» միջազգային ֆիլմերի մրցույթի ժյուրի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան