![](https://panorama.am/news_images/1008/3023071_1/f635b672ba4d1d_635b672ba4d5d_thumb_v1_8_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
«Հրապարակ». Սուրեն Պետրոսյանը հիմա հանդիսանո՞ւմ է շարժման առաջնորդներից մեկը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սուրեն Պետրոսյանի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կապը, կարելի է ասել, վերջնականապես խզվել է։ Այս մասին նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու բակում գրեթե բաց տեքստով խոստովանել է նաև Բագրատ սրբազանը՝ ասելով, թե Սուրենի հետ չի հանդիպել: Բայց հրաժարվել է գնահատականներ տալ երբեմնի զինակցի առեղծվածային անհետացմանը, ապա այդ առիթով նրա ներկայացրած պարզաբանումներին։ Ճշտող հարցին՝ Սուրեն Պետրոսյանը հիմա հանդիսանո՞ւմ է շարժման առաջնորդներից մեկը, սրբազանը պատասխանել էր․ «Կվերադառնա, կխոսենք։ Չեմ կարծում, որ դա այդքան մեծ հարց է»։
Մեզ պատմեցին, որ իրականում Սուրեն Պետրոսյանի նկատմամբ ոչ թե հունիսի 12-ի առեղծվածային առևանգումից հետո է անվստահություն առաջացել, այլ դեռ Կիրանցից։ Պետրոսյանը, ով մինչ շարժման մեկնարկն էր մեկնել Ոսկեպար-Կիրանց, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ստեղծվելուն պես մեծ ամբիցիաներ է ունեցել, հավակնել լիդերության, սակայն, երբ ընդդիմադիր շարժումը ծավալվել է, այլ քաղաքական գործիչներ էլ են միացել, Պետրոսյանը հասկացել է, որ հետին պլան է մղվում, ու փորձել է աղմկոտ պատմություններով մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։
Դիցուք, ամեն ինչ արել է, որ հայտնվի ոստիկանությունում: Հատկապես հաշտ չեն եղել նրա և Գառնիկ Դանիելյանի հարաբերությունները, պարբերաբար սուր խոսակցություններ են ունեցել։ Փորձել է կանխել ոմանց հայտնվելը սրբազանի կողքին, սակայն դա էլ չի ստացվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
![«Արզնի 2» ջրատարը վթարվել էր, ճիշտ պահին փականն անջատել էին, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր. Արեյան](https://panorama.am/video_images/17/49852_1/442386062_780085027605031_1077057530761625886_n_thumb.thumb.jpg)
«Արզնի 2» ջրատարը վթարվել էր, ճիշտ պահին փականն անջատել էին, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր. Արեյան
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)
![Ինչպես է քաղաքապետարանը պայքարում բացօթյա առևտրի դեմ](https://panorama.am/video_images/17/49796_1/f667e7ba72a446_667e7ba72a485.png)
![Իրանում հավանական է ընտրությունների երկրորդ փուլ. Իրանագետ](https://panorama.am/video_images/17/49794_1/f667d6fd223ff2_667d6fd224031.jpg)