Իրանի նախագահի թեկնածուներից Փեզեշքիանի կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք. Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է նշել, որ երկրորդ փուլը շատ կանախատեսելի էր։
Այն կկայանա հուլիսի 5-ին, իսկ դրան կմասնակցեն բարեփոխական թևից Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ջալիլին։
Հայաստանի շահերից գործընթացը դիտարկելիս պետք է նշել անշուշտ, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը չի կարող նկատի չունենալ Իրանի և ոչ մի նախագահ։
Միևնույն ժամանակ, սակայն, Մասուդ Փեզեշքիանի մերձավոր կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները։
Ըստ այդմ, Սայիդ Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական և հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին
- Ով էլ լինի Իրանի նախագահը, Հայաստանի հետ վարվող քաղաքականությունն էական փոփոխություն չի կրի. Իրանագետ
- Իրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածուն
- Իրանական տելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածում երեք առաջատար լինելու մասին. Վարդան Ոսկանյան
- Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցել է մոտ 16,5 միլիոն ընտրող
- Երևանում ընտրում են Իրանի նախագահ
- Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան