ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկվանից Սյունիքում է։ Այսօր Բագրատ Սրբազանը եղել է մարզկենտրոն Կապանում, հանդիպել կապանցիների հետ, լսել նրանց մտահոգությունները։ Սրբազանի հետ հանդիպման էր եկել նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հորաքույրը` Ռուզաննա Ղահրամանյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ 2020թ․-ից հետո Ղահրամանյանի հետ այլևս չի շփվում։
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում այս իշխանության օրոք Հայաստանի ապագան, պատասխանել է․ «Ապագա չեմ տեսնում, անհապաղ պետք է փոխվի այս կառավարությունը»։ Նրա խոսքով՝ Կապան այցելած Փաշինյանի ընդունելությունը, որին մասնակցում էին իբր նրան աջակցող սյունեցիները, դասավորած, սարքած բան էր։
«Մի քանիսին առել են, ասել՝ սա ասա, այն ասա։ Առնվազն պիտի տհաս ու թերզարգացած լինես, որ նման ձեւով ընդունես քեզ կործանողին։ Մի քանի հոգու հաստատ գումար են տվել, որ գան ու Փաշինյանի զզվելի կերպարը գովեն։ Մեր երկրից պիտի քշվեն դրանք, այդ ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա։ Սրանք մարդկային արժեքներից զուրկ են, նրանք ուզում են միայն ուտեն, խմեն, քեֆ անեն»,-նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։