Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Վրաստանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Կայացած խաղում Հայաստանը 81-58 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 13 միավորով: Նա նաև 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի հավաքականն առաջնության 5-րդ տեղը զբաղեցնելու համար հաջորդ խաղում պետք է առավելության հասնի Կոսովոյի հավաքականի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան