Պատանի հայ ըմբիշներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Այսօր ազատ ոճայիններ 45 կգ Արտակ Աղաբեկյանը և 51 կգ Աշոտ Գյուլնազարյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։
110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և թուրք ըմբիշի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Նախօրեին 55 կգ Գագիկ Ղազարյանը վստահ հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։
48 կգ Արմեն Պապիկյանը, 65 կգ Եղիշե Մոսեսյանը, 80 կգ Սահակ Հովհաննիսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։
Հարակից հրապարակումներ`
- Մ20 Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականի կազմը
- Հայ ըմբիշներն այսօր նվաճեցին 1 ոսկի և 2 արծաթե մեդալ
- Սերբիայում հայ ըմբիշներն այսօր շահեցին մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ
- Ըմբիշ Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան