Մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.
«Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։
Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։
Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։
Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման հարցում ՀՀ առաջնահերթությունների, ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության, ինչպես նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համատեղ քայլերի մասին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է. «ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, մենք ցանկանում ենք ունենալ առաջատար տեխնոլոգիներով զարգացող տնտեսություն, ինչպես նաև ներգրավվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանն ուղղված ծրագրերում։ Այս նպատակները մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում նաև Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
- Արարատ Միրզոյանը Դուբրովնիկում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին