Մորուքով է խաբել՝ մի ժամանակ չունեցած, 6 տարի վրան պահած, Էդ էլ է խաբեության իմիջ. Բագրատ սրբազանը գորիսեցիներին
«Այս պայքարն արժեքների մասին է՝ արժեքներն էլ չի նշանակում միայն այն գաղափարները, որոնք վեհ են և շատ հաճելի է մեզ դրանք լսելը»,-Գորիսում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Նա բացատրեց, որ արժեքներն առաջին հերթին վարքագիծ են։
Սրբազանն ասաց, որ սահմանազատում ասվածն առաջին անգամ Սյունիքում է տեղի ունեցել՝ Շուռնուխում, և այն ժամանակ լռեցին, ինչին հաջորդեց Արցախի բռնազավքումը։
«Այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել ստով, սուտ խոսելով։ Սովորեցնում է բոլորին խաբել՝ փողոցում, շուկայում, եկեղեցում, ցանկություն կա Աստծուն էլ խաբել։ Մեր մոտ մշակույթ է խաբելը՝ դեմքով, հագուստով, ներակյանալու ձևով, որ մի բան չես, բայց մի բան ես ուզում ներկայանալ։ Ձայնով, մորուքով խաբելով՝ մի ժամանակ չունեցած, մի 6 տարի վրան պահած։ Էդ էլ է խաբեության իմիջ։ Հայտարարեց Բագրատ Սրբազանը և հավելեց, որ 2020 թվականից հետո էլ ստորագրված պայմանագիրը խաբեություն էր, քանի որ ադրբեջանական զինված ուժերը չմնացին իրենց տեղերը, ինչպես սահմանված էր, այլ եկան սյունեցիների տները հասան»,-հայտարարեց Բագրատ սրբազանը՝ շեշտելով, որ իր ղեկավարած շարժումը պատերազմում է այդ ստի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանին Գորիսում դիմավորել է Առուշ Առուշանյանը
- Ես ոչ սադրիչ եմ, ոչ էլ ինձ այստեղ ուղարկել են. Սրբազանին հարց տալու պատրվակով Սամվել Բաբայան գովերգող կին
- Իրենք տարատեսակ ճնշումներով, վախեր սերմանելով, փորձում են ժողովրդին հետ պահել մեր շարժումից, բայց իրականությունն այլ է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին