Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Ալի Փաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի: Այդֆ մասին հայտնում է ermenihaber.am։
«Հունիսի 28-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մեկնարկել են 508 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա, չնայած այն բանին, որ ըստ հաշվարկների, վերականգման համար ևս 2 մլն դոլար է անհրաժեշտ:
Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաք Սահակ Բ Մաշալյանի բարձրացրած աղոթքից հետո։
Նշենք, որ եկեղեցին Օսմանյան կայսրության տարիներին ծառայեցվել է որպես արհեստագործական դպրոց: Հայոց Ցեղասպանության ոճրագործությունից՝ 1915-ից հետո, եկեղեցին ո՛չ կրոնական, և ո՛չ այլ նպատակների համար չի օգտագործվել և այժմ գտնվում է ավերված վիճակում»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին