Արդեն 7 օր է․․․մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում ․․․Աշոտ Համբարձումյան
Լալա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը ֆեյսբուքում գրել է.
«Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ․․․
Արդեն 7 օր է․․․մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում ․․․թանկագին ընկերներ, բարեկամներ ու հարազատներ Լալայի երկրպագուներ, խորապես շնորհակալ ենք , որ այս ծանր օրերին մեր կողքին էիք․ կիսեցիք մեր ծանր վիշտը ։ Իմ և Դստերս՝ Մանեի անունից ընդունեք մեր խորին շնորհակալությունը։ Սիրելիներս ֆիզիկապես անհնար է առանձին-առանձին պատասխանել Ձեր նամակներին, զանգերին, ցավակցական մխիթարական խոսքերին ու ջերմ մաղթանքներին։ Դուք մեզ ուժ տվեցիք դիմանալու մեր այս մեծ վշտին և ծանր կորստին․․․
ԱՍՏՎԱԾ թող Ձեզ և Ձեր ընտանիքների առողջություն , սեր սփռի և կարոտ պահի նման կորուստներից, մենք էլ կփորձենք մեր մնացած կյանքով ու աղոթքներով վառ պահել մեր և Ձեր Լալայի հավերժ հիշատակը։
ԱՍՏԾՈ լույսերի մեջ լինի նրա հոգին․․․ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ․․․
Խոնարհաբար շնորհակալ ենք՝ ԱշոտՄանե Համբարձումյաններ․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին, մի քիչ տղա մնացեք. Լևոն Հարությունյանը՝ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտին
- Լալա Մնացականյանին ծափերով ճանապարհեցին դեպի հավերժություն
- Կյանքը թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում են վարագույրները, Լալա Մնացականյանի վարագույրը կայծակնային էր. Ռուբեն Մաթևոսյան
- Ես Լալա Մնացականյանին տխուր չեմ կարողանում հիշել. ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան