Իրենք տարատեսակ ճնշումներով, վախեր սերմանելով, փորձում են ժողովրդին հետ պահել մեր շարժումից, բայց իրականությունն այլ է. Բագրատ Սրբազան
Սյունիք կատարած այցի շրջանակներում Բագրատ Սրբազանը Տաթևի եկեղեցում հանդիպել և զրուցել է այցելուների և հոգևորականների հետ։
«Տաթևի համալիրի միջավայրում ձեզ տեսնելը և ողջունելը մեծ ուրախություն է մեզ համար։
Մեր ամբողջ շարժումը արժեքների փոփոխության մասին է, և Տաթևի վանքը, երեկ էլ Վահանավանքում էինք, այդ երկու վանքերն իրեննց ամբողջ պատմությամբ արժեքների բացարձակ կրողներից մեն է»,- ասաց Բագրատ Սարբազանը և հավելեց. «Իշխանությունները տարատեսակ ճնշումներով, վախեր սերմանելով, այլ միջոցնեով փորձում են ժողվորդին հետ պահել մեր շարժումից, բայց ես ուրախ եմ, որ տարբեր տեղերում ժողվորդի հետ հանդիպելուց տեսնում ենք, որ տրամադրություններն այլ են, այն չէ ինչ իրենք են ասում, այլ՝ փոփոխությունների անհրաժեշտության մասին է»։
Սրբազանը նկատեց, որ Տաթևը նաև հայ ժողվորդի ռազմական հաղթանակների սկզբի վայրն է եղել, ուր այցելել են Դավիթ Բեկը, Նժդեհը և օրհնվելով սկսել ազատագրական շարժումը։
Նա հույս հայտնեց, որ ժողավուրդը վերստին կազատի հայրենիքը;
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին