Երբ մարդիկ ընդվզում են՝ դրա դիմաց ստանում են հայհոյանք, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն. Բագրատ սրբազանը՝ Սիսիանում
«Այդ սահմանահանձնման, հայրենահանձնման գործընթացը տարածում են ողջ Հայաստանի վրա ու երբ մարդիկ ընդվզում են, ասելով, որ սա անընդունելի է մեզ համար, ապա դրա դիմաց ստանում են հայհոյանք, հալածանք, պախարակում, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն»,-Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն։
«Ասել եմ, եթե Տավուշում որևէ բան պատահի, նշանակում է սա վերջին մեխն է լինելու մեր պատվի ու արժապատվության դագաղի վրա»,- հայտարարել է Բագրատ սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Մորուքով է խաբել՝ մի ժամանակ չունեցած, 6 տարի վրան պահած, Էդ էլ է խաբեության իմիջ. Բագրատ սրբազանը գորիսեցիներին
- Բագրատ Սրբազանին Գորիսում դիմավորել է Առուշ Առուշանյանը
- Իրենք տարատեսակ ճնշումներով, վախեր սերմանելով, փորձում են ժողովրդին հետ պահել մեր շարժումից, բայց իրականությունն այլ է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան