Շարժումը մարելու ոչ մի շանս չունի, որովհետև սա ժողովրդի վերականգնման գործընթաց է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Շարժումը մարելու ոչ մի շանս չունի, որովհետև սա ժողովրդի վերականգնման գործընթաց է, որը տարբեր փուլերում տարբեր ինտենսիվությամբ է գնում»,-«Իմնեմնիմի» փոդքասթի 112-րդ թողարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Թոդքասթի Հերթապահներն են վերլուծաբան Լիկա Թումանյանը և Գևորգ Գրիգորյանը;
Մելիք-Շահնազարյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ժողովրդի մեջքը կոտրել են, բոլորին սգավոր են դարձրել և դրանից հետո Հայաստանում արձանագրված շարժումները բերում են ժողովրդի դիմադրողականության վերականգնման։
«Եթե պատմական հեռավորությունից հետ նայենք՝ պատմաբաններն ասելու են, որ եղել է դավաճանական պատերազմ, ունեցել ենք մեծ կորուստներ, որին հետևել է ապատիայի հիասթափության մի շրջան և սկսվել է վերականգնման գործընթաց, որ 2024 թվականի աշնանը կամ 2025 թվականի գարնանը հասել է արդյունքի»,- ասաց քաղաքագետը։
Նա հայտնեց, որ Սրբազան շարժման նպատակներն ավելի հեռահար են և չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Եթերում է «Իմնեմնիմի» փոդքասթի 109-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
- «Իմնեմնիմիի գործով» հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավորին
- Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը