Քաղաքական 11:06 30/06/2024 Հայաստան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պահեստազորի մայոր «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը, ՀՀ  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ, հետազոտական աշխատանք է ներկայացրել ՀՀ զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում ՀՀ Երրորդ նախագահի ներդրման մասին։


«Պատմության մեջ անհատի դերը՝ իբրև պատմաիմաստասիրական հիմնախնդիր, վաղուց զբաղեցրել է ուսումնասիրողների միտքը[1]: Հայաստանի անկախության տարիներին անհատի դերի ընկալումը, գնահատումը և վերաիմաստավորումը բազմաթիվ փոխակերպումների են ենթարկվել, ցավոք, հաճախ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Քաղաքական մրցակիցներին և իրավանախորդ իշխանություններին քննադատելու միջոցով ինքնահաստատվելու ավանդույթը դարձել է հասարակական առաջընթացի ու հանրային համերաշխության հասնելու խոչընդոտներից մեկը:

Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ անհատի դերի վերաիմաստավորման փորձերը[2] միանշանակ չեն ընկալվել հանրության շրջանում, ոչ միայն սուբյեկտիվիզմի ու միակողմանիության մեծ չափաբաժնի, այլև քաղաքական ու աշխարհայացքային դիրքորոշումների և լարված տարակարծությունների պատճառով: Ուստի ռիսկային է պատմական գնահատականներ տալ ժամանակակիցներին նրանց կենսագործունեության և ընդհանրապես պատմական գործընթացների անավարտության պայմաններում:

Մյուս կողմից, իրադարձությունների բազմաթիվ մասնակիցների ու ականատեսների աչալուրջ ու քննախույզ հայացքի ներքո պատմական դեպքերի ու դեմքերի վերաբերյալ հասարակական օբյեկտիվ կարծիք ձևավորելն ավելի արդյունավետ կարող է լինել, ինչը հիմք կծառայեր պատմագիտական ծանրակշիռ ու մնայուն գնահատականների համար: Եթե հայրենիքի համար զոհված հրամանատարների[3] ու ազատամարտիկների[4] կենսագրական բնույթի աշխատանքների նկատմամբ, ընդհանուր առմամբ, հանդուրժողական ու լոյալ վերաբերմունք կա, ապա քաղաքական ու ռազմական և այլ գործիչների մասին գրավոր խոսքի հանդեպ հանրությունը նրբանկատ ու զգայուն է:

Ս. Սարգսյանի ռազմական ու պետական գործունեության վերաիմաստավորումը պահանջված է վերջին տարիներին ՀՀ-ում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումների ազդեցությամբ հիմնական դեպքերի ու առանցքային դեմքերի բնութագրումների առանձնահատկությունների սահմանման, սոցիալական առանձին խմբերի ու իշխանության թևերի հաջողություններն ու ձախողումներն առանձին գործիչների վերագրելու (անձնավորելու) կամ անհարկի ընդհանրացնելու բացասական հետևանքները երևակելու, ոչ հեռու անցյալի ու ժամանակակից գործիչների վերաբերյալ հասարակական օբյեկտիվ կարծիք ձևավորելու և այն համահայկական (հնարավորինս նաև՝ միջազգային) գիտական համակարգում ինտեգրելու անհրաժեշտությամբ:

Սույն ուսումնասիրության նպատակը յուրաքանչյուր պետության անվտանգության կարևոր բաղադրիչ համարվող և երկարամյա հակամարտության ու դրա կողմերից մեկի ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականության պայմաններում ՀՀ պետական համակարգում առավել ծանրակշիռ դարձած ռազմական շինարարության բնագավառում Ս. Սարգսյանի ունեցած ավանդի հիմնավորված ու փաստարկված վերաիմաստավորումն է:

Սերժ Սարգսյանը ԼՂԻՄ այն կուսակցականներից է, որը Արցախյան շարժման 1988 թ. քաղաքական վերազարթոնքի փուլում առանց երկմտելու կանգնեց պայքարի դրոշը բարձրացրած ժողովրդական զանգվածների առաջին շարքերում և փորձեց իր հնարավորությունները, փորձն ու գիտելիքներն ի նպաստ բերել ինքնավար մարզի սահմաններում՝ իր բնօրրանում ապրող հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:

Այդ մասին են վկայում Ս. Սարգսյանի նախաձեռնողական ներգրավումը և արդյունավետ գործունեությունը ժողովրդավարական և ազգային-ազատագրական պայքարի նորաստեղծ գրեթե բոլոր ղեկավար մարմիններում:

Մասնավորապես, Ս. Սարգսյանը 1988թ. մարտի 2-ին ժողովրդի բազմահազարանոց հավաքում ընտրվել է «Կռունկ» կոմիտեի անդամ, որտեղ ընդգրկվել է Քաղաքական հարցերի բաժնի կազմում և Ռ. Քոչարյանի, Մ. Միրզոյանի, Վ. Աթաջանյանի, Գ. Պետրոսյանի և Շ. Հարաթյունյանի հետ ջանքեր գործադրել ստեղծված բարդ իրավիճակում ճիշտ քայլերի մշակման ուղղությամբ: Իրավաբանորեն լինելով հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ «Կռունկ» կոմիտեն Հայկական ԽՍՀ-ում գործող «Ղարաբաղ» կոմիտեի հետ համընթաց կազմակերպել է ԼՂԻՄ հայության ազատագրական պայքարը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից ինքնավար մարզը դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու նպատակով: 1988 թվականի մարտի 24-ին «Կռունկ» կոմիտեն օրենքից դուրս հայտարարելուց, իսկ նրա անդամների հետապնդումների մեկնարկից հետո այն անցել է ընդհատակ, ապա 1988 թվականի հուլիսի սկզբներին վերջնականապես տրոհվել է գործունեությունը վերսկսած տնօրենների խորհրդի և նորաստեղծ «Միացում» շարժմանը[23]:

Հերթական հասարակական կազմակերպության քաղաքային հիմնադիր համաժողովը Ղարմետաքսկոմբինատի դահլիճում 1988թ. հուլիսի 8-ին բացեց Ս. Սարգսյանը, որտեղ 11 հոգի ընտրվեցին խորհրդի կազմում, այդ թվում նախագահ՝ Ռ. Քոչարյանը, քարտուղար՝ Հ. Գրիգորյանը[24], իսկ նախագահի տեղակալ՝ Ս. Սարգսյանը[25]: 1988-1989 թվականներին՝ ԼՂ մարզգործկոմի նախագահ, 1989-1990 թվականներին՝ Կառավարման հատուկ կոմիտեի անդամ Սեմյոն Բաբայանի գնահատմամբ՝ թեև «Միացում» շարժումը հետագայում ստեղծված իր շրջանային կազմակերպությունների հետ «մեծ ավանդ է ունեցել Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորմանը հասնելու գործում, բայց չկարողացավ գլխավորել շարժումը, և գործադուլը շարունակվեց, թեև հանրահավաքների ժամանակ բազմիցս կոչեր են հնչել այն դադարեցնելու մասին»[26]...

Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ-ում տեղի են ունեցել այնպիսի բարեփոխումներ, որոնց ընթացքում շատ ստորաբաժանումներ օպտիմալացվել են, ստացել այլ կազմակերպակառուցվածքային տեսք, համալրվել նոր զենքերով ու զինտեխնիկայով, նախապատրաստվել այնպիսի խնդիրների կատարմանը, որոնք նախատեսված չէին ռազմական նախկին՝ խորհրդային չափանիշներով: Այդպիսի բարեփոխումների են ենթարկվել հատկապես տեխնիկական զորամասերը և ստորաբաժանումները: Քննարկումներ են ծավալվել Հայաստանի տարածքային պաշտպանության տարբերակների շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման երկրորդ շրջանը Ս. Սարգսյանի համար ևս դյուրին չէր: Ադրբեջան-Արցախ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի անշեղ կուրսը, այդ երկրի արագ տեմպերով ռազմականացումը և սպառազինությունների մրցավազքը, Ալիևյան կլանի ռազմատենչ հայտարարությունները, Արցախի Հանրապետության և ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու չդադարող սպառնալիքները լուրջ մարտահրավերներ էին հայկական պետականությանը: Արցախի, Հայաստանի Հանրապետության տնտեսական ու տրանսպորտային շրջափակումը, տարածաշրջանային ծրագրերին նրանց մասնակցությանը խոչընդոտելն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արդեն իսկ պատերազմական գործողություններ էին՝ նպատակաուղղված անմիջական ագրեսիայի համար հող նախապատրաստելուն:

Թուրքիան Ադրբեջանին ծավալուն ռազմական ու դիվանագիտական օգնության բացահայտ ցուցաբերմամբ ՀՀ-ի դեմ այդ երկու կազմավորումների ագրեսիվ տանդեմի ձևավորման եզրափակիչ փուլն էր թևակոխում: Այդ ամենը ՀՀ զինված ուժերից պահանջում էր մարտական բարձր պատրաստականություն, մարտունակություն ու զգոնություն: Հայաստանի Հանրապետության համար պաշտպանական ոլորտում անվտանգության ապահովման գլխավոր միջոցը համակարգված պաշտպանական քաղաքականությունն էր, որի մշակումը և իրագործումը կատարեց պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը` երկրի նախագահի` Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ: Պաշտպանական քաղաքականությունը իրագործվեց տարբեր ուղղություններով` ներքին ու արտաքին, ինչպես նաև տարբեր ոլորտներում` ռազմական, տնտեսական, ֆինանսական, իրավական, գիտակրթական, հոգեբանական և այլն:

Ստեղծվեցին ժամանակակից բանակներին համապատասխան ստորաբաժանումներ ու ենթակառուցվածքներ, այդ թվում` ռազմաուսումնական մի շարք հաստատություններ: 2005թ. դեկտեմբերին հիմնադրվեց ՀՀ անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրման գիտակիրառական հաստատությունը` ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ):

2005 թվականից սկսած` համապետական բարեփոխումների համատեքստում սկսվեցին նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումների նախապատրաստական աշխատանքները:

Պաշտպանական բարեփոխումների իրականացման համար որդեգրվեցին հետևյալ հիմնական նպատակները՝

ա) զինված ուժերի արդիականացում և մարտունակության ամրապնդում` ժամանակակից չափանիշների ներդրմամբ,

բ) ՀՀ ռազմական անվտանգության ապահովում` իրական և հնարավոր ռազմական սպառնալիքների ճշգրիտ գնահատմամբ,

գ) զինված ուժերի կողմից միջազգային անվտանգության ապահովման մասնաբաժնի ստանձնում` միջազգային անվտանգության տարբեր կառույցների հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմամբ,

դ) զինված ուժերի կայուն ու համակողմանի զարգացման ապահովում` ղեկավարման ու կառավարման ճկուն, թափանցիկ և արդյունավետ համակարգերի ներդրմամբ[201]:

Զուգահեռաբար ՀՀ պաշտպանական գերատեսչությունը և ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեցին բանակցություններ վարել ՀՀ ռազմական գործընկերների հետ` պաշտպանական բարեփոխումների համար անհրաժեշտ խորհրդատվություն և օժանդակություն ապահովելու համար: Այս ամենի արդյունքում 2005-2006 թվականներին հստակեցվեցին պաշտպանական բարեփոխումների իրականացման ձևերն ու ընթացակարգերը, ծրագրվեցին անհրաժեշտ ռեսուրսներ, ստեղծվեցին համապատասխան օղակներ: Սպառնալիքների վերլուծությունը, գնահատումը, դրանց դիմակայման միջոցները և ՀՀ անվտանգ ու կայուն զարգացման ուղիները նախանշվեցին 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով հաստատված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» (Ռազմական դոկտրին) փաստաթղթում[202]:

Դրա նախագիծը մշակեց Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովը, որի քարտուղարության դերը ստանձնեց ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ն: «Ռազմավարության» մեջ անփոփվեց երկրի քաղաքական ղեկավարության տեսլականը Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացման վերաբերյալ: Այն նախանշեց նաև ՀՀ ազգային անվտանգության գերատեսչական ծրագրերի ռազմավարության իրագործումը, իսկ պաշտպանության ոլորտում` մշակվող ռազմական դոկտրինը: Նույն տարվա դեկտեմբերի 25-ին հաստատվեց ՀՀ ռազմական դոկտրինը[203]...»,-ասվում է աշխպատությունում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ 168.am-ի կայքէջում։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}