Ես ոչ սադրիչ եմ, ոչ էլ ինձ այստեղ ուղարկել են. Սրբազանին հարց տալու պատրվակով Սամվել Բաբայան գովերգող կին
Տաթևի վանական համալիրում Բագրատ Սրբազանին հարց տալու պատրվակով մոտեցավ Հասմիկ անունով մի կին։ Վերջինս հարցրեց, թե Սրբազանն ինչպես է պատկերացնում Արցախի շուրջ բանակցությունները։
Կինը չցանկանալով լսել իր իսկ տված հարցի պատասխանը, սկզբից մտավ երկխոսության մեջ, այնուհետև սկսեց զբաղվել Սամվել Բաբայանի քարոզով՝ հայտարարելով թե վարջինս պատրաստ էր Արցախը պահել հայկական, բայց արցախցիները չկանգնեցին իր կողքին։
Բագրատ Սրբազանը կնոջը հորդորեց լսել իր հարցի պատասխանը և բացատրեց. «Պետք է բանակցող լինի՝ մարդ ու մարդիկ, ովքեր պատիվ ու արժանապատվություն, սկզբունքներ ունեն, որ այդ դաշտի մեջ ոչ մի բան չեն զիջելու։ Այն, ինչ տեղի է ուենցել Արցախի հետ և մեր ամբողջ ժողվորդի հետ, դատապարտելի է նաև միջազգային հանրության համար, հետևաբար մեր խնդիրը պետք լինի ամեն ջանքով նրանց միջոցով մեր սիրելի հայրենակիցներին տուն վերադարձնել, որպեսզի ես ու դու Տաթևում իրար չհանդիպենք, այլ՝ Գանձասարում։ Եթե մեր կյանքը ներսից չզորացվի՝ ինչքան ուզում ես ասա Արցախը՝ այն չի լինելու։ Այսօր խնդիրը սեղանի վրա այդ հարցերը պարզելն ու երկիրը զորացնելն է»։
Կինը հայտարարեց, որ չի վստահում լրատվամիջոցներին և ջնջել է բոլոր լրատվամիջոցների էջերը։ Նա շարունակեց հարց հնչեցնել և չլսել պատասխանը։
Բագրատ Սրբազանը կնոջն առաջարկեց գալ Գորիս քաղաք, որ մի քանի րոպեից ժողովրդի հետ հանդիպում է նախատեսված և այնտեղ հնչեցնի իր հարցերը, բայց վերջինս հրաժարվեց գնալ։
«Ես ոչ սադրիչ եմ, ոչ ինձ այստեղ ուղարկել են, ես պատահական եմ եկել Երևանից»,- հայտարարեց կինը՝ ի պատասխան լրագրողի հարցին և հայտարարեց, թե Բագրատ Սրբազանը մանիպուլյացնում էր ու չէր ցանկանում իր հարցերին պատասխանել։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք տարատեսակ ճնշումներով, վախեր սերմանելով, փորձում են ժողովրդին հետ պահել մեր շարժումից, բայց իրականությունն այլ է. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը Կապանում է
- Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին երազներում էլ չէին տեսնի. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան