Այսօր մեր թշնամու ախորժակը Սյունիքն է. Վահագն Մելիքյան
«Այս մարդիկ ասում են՝ ապրել եք ադրբեջանցիների հետ, էլի կապրեք։ Բայց դուք ադրբեջանցիների հետ ապրել եք Խորհրդային շրջանում, թեպետ այն ժամանակ էլ բախումներ եղել են, բայց ընդհանուր մեխանիզմները թույլ չեն տվել վերածվեն ավելի լայնածավալ բախումների»,- Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դիվանագետների խմբի անդամ Վահագն Մելիքյան։
Նրա խոսքով՝ գործող վարչախմբի ապաշնորհ քաղաքականության ու տգետ դիվանագիտության արդյունքում հայկական կողմն շատ թուլացած իրավիճակում է հայտնվել։
«Այսօր մեր թշնամու ախորժակը Սյունիքն է, որովհետև Սյունիքը իրենց շատ մեծ ծրագրի մի հատվածն է»,-ասաց դիվանագետը և նշեց, որ հայ ժողովուրդը կանգնած է մեր նորանկախ պատմության ծանրագույն մարտահրավերների առաջ։
Վահագն Մելիքյանը հավաստեց, որ նորանկախ դիվանագիտության ակնունքներից սկսած Հայաստանը երբեք չի ունեցել այսքան թույլ, տկար և անողնաշար դիվանագիտություն, բայց նույնիսկ անելանելի թվացող այս իրավիճակում գործընթացի սառեցման կամ կասեցման արդյունքում հնարավոր է հաջողութուններ ունենալ։
Դիվանագետը նկատեց, որ Փաշինյանը երբեք չի ասել, որ «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժումը դապատերազմի շարժում է, որովհետև ստացել է նաև հիմնավորումը, որ շարժումը բացի հաշտեցումից, բացի իր խորը, հոգևոր արժեքներից, արժանապատվությունից՝ առաջին հերթին խաղաղության շարժում է:
Հարակից հրապարակումներ`
- Մորուքով է խաբել՝ մի ժամանակ չունեցած, 6 տարի վրան պահած, Էդ էլ է խաբեության իմիջ. Բագրատ սրբազանը գորիսեցիներին
- Բագրատ Սրբազանին Գորիսում դիմավորել է Առուշ Առուշանյանը
- Իրենք տարատեսակ ճնշումներով, վախեր սերմանելով, փորձում են ժողովրդին հետ պահել մեր շարժումից, բայց իրականությունն այլ է. Բագրատ Սրբազան