Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են
«Երևան քաղաքում`
Հունիսի 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 30-ին կեսօրից հետո, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն՝ հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:
Հարակից հրապարակումներ`
- Եվրո-2024. Գերմանիա-Դանիա հանդիպումն ընդհատվել է կայծակի և կարկուտի պատճառով
- Լոռու մի քանի գյուղերում խոշոր կարկուտ է տեղացել
- Կրկին խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Ագարակ,Գյուլագարակ, Կողես և մի շարք այլ բնակավայրերում