Ինչով է Եկեղեցին խանգարում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ միայն իրենց է հայտնի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Եբր «Ազատության» Հրայր Թամրազյանը Հայ Եկեղեցու կարգավիճակով մտահոգված հարցեր է ուղղում աթեիստ պատգամավորին, ապա սեփական հայացքների բացահայտման ու փաստերի յուրովի ընկալման տեսանկյունից և հարցերը և պատասխանները ավելի անկաշկանդ են ստացվում:
Դե իսկ լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ վերջինս իր իշխանությունը ուժեղացնելու հաշվին, ձգտել է կործանել պետականությունը: Ընդ որում, բուն թեման ԵՄ անդամակցության հեռանկարներն էր, և ինչով է խանգարում դրան Եկեղեցին՝ միայն իրենց է հայտնի, քանզի ԵՄ անդամ երկրներում անգամ պետական եկեղեցիներ կան:
Հ.Գ. Այս անգամ մեծահոգաբար հնչեց կարծիք, որ Հայ Եկեղեցին կարող է զբաղվել մշակութային հուշարձանների պահպանությամբ ու վերականգնմամբ, ուղղակի մոռացան ընդգծել, որ դա իրավունք չէ, այլ հենց կառավարության համար օրենքով սահմանված խիստ ծանր ու ծախսատար պարտավորություն ...»։
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանը, հենց ձեր հայրիկի ջանքերով, ամբողջովին հայաթափ անելը հայերին ապրելու մտահոգությա՞մբ է թելադրվել. Գևորգ Դանիելյան
- Չկա ու չի եղել որևէ երկիր, որ կործանված լինի դրսից. Գևորգ Դանիելյան
- Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն հարգանքի տուրք է մատուցում իր հայկական արմատներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան