![](https://panorama.am/news_images/1008/3023922_1/b75i7261.thumb.jpg)
Փաշինյանն ու Լազար Կոմանեսկուն մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Նա նշել է, որ որպես հուլիսի 1-ից Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր՝ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ:
Լազար Կոմանեսկուի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ՝ կազմակերպության նախագահության ընթացքում առաջնահերթությունները նախանշելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
![Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ](https://panorama.am/video_images/17/49954_1/photo_2024_07_05_16_43_08_v3.thumb.jpg)
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
![Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49949_1/f6687d2af81fab_6687d2af81fec.jpg)
![Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49941_1/f6687b8f87fc6a_6687b8f87fcab.jpg)