Ներկայացված նախագծերը հավանության են արժանացել
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ նիստը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստին քննարկվել են Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի գավիթից Սբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասում պահպանված որմնանկարների մակերեսի մաքրման և ամրակայման լրամշակված նախագիծը, Լոռու մարզի Ախթալա գյուղի Ախթալա վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային պատի՝ երկրորդ ռեգիստրի երկրորդ շերտից պահպանված, 1977-1978 թթ․ ապամոնտաժված և նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահոցում գտնվող հատվածերի ամրակայման և կոնսերվացման, Երևան քաղաքի Նորագավիթ վարչական շրջանի Սբ Գևորգ եկեղեցու 19-րդ դարի որմնանկարների ամրակայման և վերականգնման աշխատանքային նախագծերը։
Ներկայացված բոլոր նախագծերը, ընդհանուր առմամբ, հավանություն են ստացել աշխատանքային խմբի կողմից՝ մասնագետների առաջարկների և դիտողությունների հիման վրա նախագծերում մասնակի փոփոխություններ կատարելու պայմանով։