Որ պահին աշխարհը որոշեց, որ Արցախի էջը փակված է, կբացվի Սյունիքի էջը, Գեղարքունիքի էջը... Կարեն Բեքարյան
«Որ պահին աշխարհը որոշեց, որ Արցախի էջը փակված է, կբացվի Սյունիքի էջը, կշրջվի Սյունիքի էջը՝ բացվելու է Գեղարքունիքի էջը, այսինքը սա անվերջ պարտության շղթա է՝ մինչև լիակատար ոչնչացում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ունեցած ելույթում ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը և նշեց, որ պետք է սեփական երկրի օրակարգը, կարմիր գծերը սահմանող նորմալ իշխանություն ունենալ, որպեսզի խնդիրները լուծվեն։
Նրա խոսքով, եթե դրանք սահմանված լինեն՝ Հայաստանը միջազգային գործընկերների պակաս չի ունենա։
«Մարդը, որն ասում էր. «Արցախը Հայաստան է ու վերջ», այսօր ասում է. «Արցախն Ադրբեջան է ու վերջ»։ Ո՞րն է ձեր երաշխիքը, որ այս մարդը այդ 29743 ք/կմ-ին տեր է լինելու։ Այդ մարդն այդ երաշխիքի չլինելն ապացուցել է անձամբ՝ իր հայտարարության լրիվ հակառակն անելով, ինչի վրա է հույսներս»,-ասաց Բեքարյանը և նշեց, թե ուզում է հասկանալ, թե այն մարդիկ, որոնք տանից հետևում են Սրբազան շարժման, որպես ինչ-որ ֆուիտբոլի խաղի՝ հույսները ինչի՞ վրա է դրել։
Նա նշեց, որ եթե բանը բանից անցավ, ապա այդ անտարբեր մարդիկ չեն հասցնի նույնիսկ հասնել ինքնաթիռին, որպեսզի փախչեն Հայաստանից։
«Հիմա կա շարժում, գլխին կանգնած Սրաբազան, էլ ինչի՞ն եք սպասում, որտեղի՞ց է վաղվա անհոգ ապերլու հույսը՝ սրանց խոսքի վրա՞... Այս մարդիկ էլ ինչպես ապացուցեինք, որ իրենց խոսքը 0 արժեք ունի»,- ասաց Բեքարյանը և շեշտեց, որ պարտադրանքի տակ խաղաղություն չի կնքվում, այլ այն տանում է լիակատար կապիտուլյացիայի կամ պատերազմի։
«Կրկնում եմ՝ շուռ կտան Արցախի էջն, արդեն կիսաբաց սպասում են մյուս էջերը»,- խոսքն ավարտեց Կարեն Բեքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը. Կարեն Բեքարյան
- Չկա՛ որևէ սահմազատում և չկա՛ որևէ սահմագծում․ Էդգար Էլբակյան
- Նորից լսում եմ, որ արտաքին պարտքի համար Խորհրդարանական նիստ պետք է անեն,ավելացնեն արտաքին պարտքը․ Բագրատ Սրբազան
- Սա հայրենահանձման ու պատերազմ բերելու գործընթաց է․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան