Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն վաղը սահմանին. News.am
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։ Հանդիպումը նախատեսված է հայ-թուրքական սահմանին, գուցե «Մարգարա» անցակետում։
Առայժմ պաշտոնական տեղեկություն նախատեսված հանդիպման մասին չկա։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 11-ին ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ «պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ տեղի է ունենալու նոր հանդիպում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ամսաթվի և տեղի մասին առայժմ պայմանավորվածություն չունենք»։
Մարգարա կամուրջը հայ-թուրքական կամրջին արդեն նորոգվել է և պատրաստ է, տեղեկացրել է Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ բանագնացը Սերդար Քըլըչն է, որը 7 տարի եղել է ԱՄՆ դեսպանը և Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին