Ժողովրդավար Արցախը կործանողները ուզում են հրշետակների հայկական ֆորում անեն․ Իշխանյանը՝ «Freedom House»-ի ֆորումի մասին
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է․
««Freedom House»-ի պատրոնությամբ՝ այս պահին ժողովրդավարության հայկական ֆորում է անցկացվում, որին մասնակցում են
- Արցախի ցեղասպանության պատասխանատուները
- Հայկական ժողովրդավար պետությունը՝ Արցախի Հանրապետությունը բռնապետական Ադրբեջանի մաս ճանաչածները
- Հայաստանի դատավորների դեմ շինծու գործեր սարքածները
- Հայաստանի դատարաններն շրջափակածները
- Սահմանադրական դատարանի դատավորներին օրենսդիր մարմնի քվեարկությամբ ապօրինաբար հեռացրածները
- Հայաստանի գեներալների, քաղաքական գործիչների դեմ ԱԱԾ-ով, ՀՔԾ-ով գործ սարքածները
- Հայաստանի դատարանի վիճռները կատարելուց հրաժարվողները
- Քաղաքացիների անմեղության կանխավարկածներն ամենաբարձր մակարդակով խախտածները
- Կալանքը որպես պատիժ կիրառողները
- Սուպերվարչապետական համակարգի ջատագովները
- Բանտերում 100-ից ավելի քաղբանտարկյալ, խղճի բանտարկյալներ պահածները
- Բանտում Արմեն Գրիգորյանին սպանածները
- Բանտում հացադուլով լրագրող սպանածները
- Մեքենայի տակ Սոնա Մնացականյանին սպանած, չպատժվածները
- Քաղաքացու վրա թքողները
- 2021 թվականի ընտրությունները կեղծողները
- Ֆեյսբուքում ստատուս գրելու համար մարդկանց բանտարկողները
- Քաղաքացուն ոստիկանությունից բանդիտներին հանձնող ու խոշտանգողները
- Ժողովրդի ծառա պատգամավորին իրենց կարծիք ասելու համար խոշտանգողներն ու կալանավորողները
- Հայաստանի քաղաքացուն շատ տեղ չդնելով՝ առանց հանրաքվեի Տավուշի մարզից հողեր հանձնածները
- Հունիսի 12-ին իրենց սահմանադրական իրավունքները վերակագնելու համար քաղաքացիների վրա ապօրինաբար նռնակ նետածները
Եվ այլ անթիվ, անհամար հակաժողովրդավարական գործողություններ արած Հայաստանի ժողովրդավարությունը թաղածները։
Եվ ամենևին կապ չունի թե քանի ռասիստ Լարա Ահանրոնյան ու քանի գործակալ Դանիել Իոաննիսյան են այնտեղ․
Առանց ինձ՝ ժողովրդին, հարցնելու Տավուշից իմ տարածքները տալու համար ու ժողովրդավար Արցախը կործանողները ուզում են հրշետակների հայկական ֆորում անեն, դրանից ճշմարտությունը չի փոխվելու և ժողովրդավարությունը հաղթելու է Հայաստանում վաղ, թե ուշ»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը նստած է «դոլարային ասեղի վրա» և այն գաղտնիք չէ. Հայկ Նահապետյան
- Հիմա անբավարարվածության զգացումն այդ բարեփոխումների իրականացումից ավելի շատ է, քան՝ բավարարվածության. Փաշինյան