Իրավունք 14:25 01/07/2024

ՄԻՊ-ը բողոքներ է ստանում՝ ՀԷՑ-ն ու «Վեոլիա Ջուր»-ը ծառայությունները պատշաճ չեն իրականացնում

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։ Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

« Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 գրավոր և բանավոր դիմում-բողոք 106 անձանցից։

 «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 49 գրավոր և բանավոր բողոք 74 անձից։ Քաղաքացիները հիմնականում բարձրաձայնել են հարցեր կապված սահմանված ժամանակացույցին համապատասխան ջրամատակարարում չիրականացնելուն, ջրամատակարարման ընդհատումներին, ինչպես նաև ջրանջատումների վերաբերյալ պատշաճ չծանուցելուն, խմելու ջրի որակին, ճնշմանը և այլն։

Նշված խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նաև սոցիալական մեդիայի մշտադիտարկում, ուսումնասիրվել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։

 Հաշվի առնելով, որ խնդիրները զանգվածային են և ունեն շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը։ Հատկապես մտահոգիչ է, երբ ամռան ամիսներին մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից։
➡️ Ելնելով վերոգրյալից՝ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային ընդհատումների պատճառները և աշխատանքներ իրականացնել դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ, առավել հետևողական լինել խմելու ջրի մատակարարման ծառայությունների կանոնների, ինչպես նաև ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ պատշաճ ծանուցումների իրականացման նկատմամբ։
✔️ Բազմաթիվ բողոքներ ստացվել են նաև «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ։ Այսպես, ստացվել է 30 գրավոր և բանավոր բողոք 32 անձից, որոնք հիմնականում վերաբերել են էլեկտրամատակարարող ընկերության կողմից առանց նախապես պատշաճ ծանուցելու և տևական ժամանակով էլեկտրաէներգիայի ընդհատումներին, դրա հետևանքով նյութական վնասի պատճառման դեպքերին, աշխատանքային գործունեության պատշաճ իրականացումը խաթարելուն, ֆինանսական վնասների կրմանը։

Այս ամենի հետևանքով էական վնաս է հասցվում ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների։

 Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հատուկ հաստատություններ մոնիթորինգային այցերի ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ, որ էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների ընթացքում անհնար է լինում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Օրինակ, կան հաստատություններ, որոնք կահավորված են վերալակով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով՝ մինչդեռ պարբերական և առանց պատշաճ ծանուցման էլեկտրոէներգիայի անջատումների հետևանքով հաճախ խնդիր է առաջանում նրանց մի հարկից մյուսը տեղափոխելու և այլ վերաբերելի հարցերի հետ կապված։

 Պարբերական անջատումների հետևանքով խաթարվում է նաև մի շարք պետական մարմինների բնականոն գործունեությունը: Այսպես, օրինակ՝ Պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով խաթարվում է Պաշտպանի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև թեժ գծի կամ այլ ֆիքսված քաղաքային և ներքին հեռախոսահամարների միջոցով անձանց իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը, ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքման այցերի կազմակերպումը, միջազգային գործընկերների հետ հանդիպումների իրականացումը և այլն:

Հարկ է նկատել, որ պարբերական բնույթ կրող էներգամատակարարման տատանումները կարող են նաև էական վնաս հասցնել համակարգչային սարքերին ու այլ սարքավորումներին:  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ էներգամատակարարման հաճախակի կրկնվող դադարեցումները ոչ միշտ են պայմանավորված պլանային կամ վթարների վերացման աշխատանքներով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանն ընդգծում է, որ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային արտապլանային ընդհատումների պատճառները, աշխատանքներ իրականացնել (այդ թվում՝ պահուստային (երկրորդային) սնուցում ապահովելու միջոցով) դրանք նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված երկու դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանն առավել մանրամասն անդրադարձել է 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Տեղեկացնենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է հասցեագրել «ՀԷՑ»  և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներին։

Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում»,- նշում են ՄԻՊ գրասենյակից։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}