Բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում Հայաստանի հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել
Բոսնիա և Հերցոգովինայում կայացած բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալով 38 երկրների մրցակցությունում թիմային պայքարում 2-րդն է։
Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, տղաների ստուգատեսում մեր 13 մարզիկներից 8-ը մեդալակիր են։ Աղջիկների մրցակցությունում ունեինք 4 մարզուհի, որից 2-ը բարձրացել են պատվո հարթակ։
Ոսկե մեդալ են նվաճել 48 կգ Համեստ Աֆրիկյանը (48 կգ), Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), արծաթե մեդալակիր են՝ Սյուզաննա Իշխանյան, Առնո Դարչինյան, Տիգրան Հովսեփյան, Մարտին Սահակյան, Ալեքս Պետրոսյան, Արտյոմ Ստեփանյան, բրոնզե մեդալակիր՝ Հրաչ Խաչատրյան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան