Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական վերաքննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը:
Հուլիսի 3-ին՝
9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»
12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
Հուլիսի 4-ին՝
9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»
12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»
Հուլիսի 8-ին՝
9-րդ դասարան՝ «Բնագիտություն»
12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»
Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը ժամը 10։00-ին www.atc.am կայքէջում կտեղադրի քննական թեստը։
Դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։
Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան