Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին. Փաշինյան
«Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հանդես գալով՝ հայտարարելով եմ, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել մոտիկ այնքան, ինչքան ԵՄ դա հնարավոր կհամարի։ Եթե մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի»,- «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին, Փաշինյանն ասաց. «Եթե մենք անում ենք հանրաքվե, պետք է անենք քարոզարշավ, երբ գնանք քարոզարշավ, քաղաքացիները տալու են հարցեր՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ պատրա՞ստ է։
Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինելու այնքան մոտ Եվրամիությանը, ինչքան ԵՄ-ն է պատրաստ։ Հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ։ Ես այդ հարցի պատասխանը կարո՞ղ եմ տալ այսօր։ Ոչ, չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, որոնք մենք պետք է գնահատենք։ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները առնվազն որոշակի հարցեր են բարձրացնում»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունների կողմից Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու օրակարգն առաջ բերելու իրական նպատակը Սահմանադրական հանրաքվեն է.Հայտարարություն
- ԵՄ դրոշ և կալոշ ԱԺ ամբիոնի վրա
- ԵՄ-ին ՀՀ-ի միանալու հարցով հանրաքվեն անկախության հանրաքվեին համազոր գործընթաց է. Արամ Սարգսյան
- Հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀ-ի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ կլինեն
- Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
- Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար. Պիտեր Ստանո
- Միրզոյան. Կարևորել ենք Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ընդլայնումը
- ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու և Եվրամիությանը նրա մերձեցման հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան