«Աշտարակ» ԲԿ-ի տնօրենը կալանավորվել է, ևս երկու անձի մեղադրանք է ներկայացվել
Կալանավորվել է «Աշտարակ» ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ավելացբելով, որ նույն վարույթի շրջանակում ևս երկու անձի մեղադրանք է ներկայացվել։
ԲԿ տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Այլ մանրամասներ այս պահին կոմիտեից չեն հայտնում՝ հիմնավորելով, որ դեռևս նախաքննություն է իրականացվում։
Panorama.am-ի տեղեկություններով, երկու անձանցից մեկը, որին մեղադրանք է ներկայացել, կաշառք տվողն է։