Դժվար է 1-2 տարում լուծել այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չէր համաձայնության գալ 28 տարի․ Ալիև
«Մինչև Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Դժվար է 1-2 տարում լուծել այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չէր համաձայնության գալ 28 տարի»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը։
«Ավելի վաղ Հայաստանը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն դա անընդունելի է եղել , քանի որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Խաղաղ համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Որովհետև Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Սա հայտնի խնդիր է»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան