Արմիեն Օհանյան. Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը պատմության մեջ մնալու են որպես հաղթած նախագահներ, իսկ Փաշինյանը` հողեր հանձնած
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում: Իհարկե, որոշ պատմական փաստեր տասնամյակների ընթացքում նաև խեղաթյուրվում են, բայց, մեծ հաշվով, մարդկության հիշողությունը ջնջում է անկարևորը` թողնելով կարևորը: Եվ ժամանակակիցները որքան էլ փորձեն բացասական կերպարներին ներկայացնել նաև դրական լույսի ներքո, նրանց մարդկային որակները նշել, մարդկության պատմական հիշողությունը փոխել, խմբագրել հնարավոր չէ:
Դրա համար էլ, ասենք, Ստալինի, Լենինի, Հիտլերի կերպարների մեջ դրական բան որոնելն անիմաստ գործ է: Այո, Ստալինը ժուժկալ ղեկավար է եղել, իր մերձավորներին թույլ չի տվել, որ հղփանան, պատերազմ է հաղթել, բայց նա պատմության մեջ մնացել է որպես 37 թվի հեղինակ: Չերչիլին մարդկությունը հիշելու է որպես իր երկրի մեծ հայրենասերի, ով ծանր պահին պետության ղեկը ստանձնելով, պայքարի է կոչել իր ազգին և դարձել Մեծ Բրիտանիայի հերոսը:
Ջորջ Բուշին մարդկությունը հիշելու է Իրաք ներխուժման որոշմամբ, որքան էլ փորձեն արդարացնել այդ քայլը: Պուտինը պատմության մեջ մնալու է եղբայրական ուկրաինական ժողովրդին հայտարարված եղբայրասպան պատերազմով: Զելենսկին հիշվելու է որպես Ուկրաինան կործանած ղեկավար, անկախ նրանից, թե ինչ հուսահատ պայքար է մղում` չհանձնվելով: Իլհամ Ալիևը հիշվելու է որպես հողեր նվաճած, նախկին պարտությունները սրբագրած ղեկավար:
Մեր երկրի ղեկավարներն էլ են հիշվելու նույն չափանիշով` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, անկախ իրենց բոլոր սխալներից, անգամ` ընտրություն կեղծելուց, պատմության մեջ մնալու են որպես հող նվաճած, հաղթած ու հաղթանակը պահած նախագահներ, իսկ Նիկոլ Փաշինյանը` երկիրը պարտության տարած, հողեր հանձնած, հայ ժողովրդին մեծ կորուստներ պատճառած վարչապետ»։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանի սկզբունքային մոտեցումներին, պայքարին, երազանքներին...
- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան