Նորից լսում եմ, որ արտաքին պարտքի համար Խորհրդարանական նիստ պետք է անեն,ավելացնեն արտաքին պարտքը․ Բագրատ Սրբազան
Մենք Հայաստանը տանում ենք Հայաստան։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ամբողջ աշխարհաքաղաքական արհավիրքն ինքն է բերել, չարիք է բերել մեր երկրին։ Նրանք ոչ Արևմուտք են ճանաչում, ոչ էլ գիտեն դա ինչ բան է։ Իրենց ակնկալիքը մեկն է՝ որտեղից կարող են փող բերել։ Փողն էլ բերեն ի՞նչ անեն, իրենց աթոռները պահեն։ Որտեղից կարող են, իրենց լեզվով ասած՝ «փող քերեն», այդտեղ էլ գնալու են։ Հիմա վաղն այդ փողի աղբյուրները մի քիչ թուլանան ուրիշ տեղ են գնալու»,- ասաց նա՝ հավելելով․ «Էլի թող բերեն, բայց ինչին են ծառայեցնում՝ իրենց աթոռներին։ Քանի միլիարդով է բազմապատկվել մեր արտաքին պարտքը։ Հիմա նորից լսում եմ, որ արտաքին պարտքի համար Խորհրդարանական նիստ պետք է անեն, արտաքին պարտքն ավելացնելու։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդը հայտնվել վարկային այդքան մեծ բեռի տակ»։
Ըստ Սրբազանի՝ այդ գումաները չեն ծառայել երկրի զարգացմանը։
«Սյունիքից ենք գալիս, մեկը թող ցույց տա, ասֆալտն էլ, որն արել են, գնացեք տեսեք ինչ վիճակում է։ Այդ բերված գումարներն ինչի՞ վրա են ծախսվում, ժողովրդի հաշվին արտաքին պարտքն են մեծացնում»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ «Սրբազան պայքար» շարժումը չարիքը վերացնելու մասին է։
«Մենք որևէ ուժի հետ որևէ խնդիր չունենք։ Հայաստանը պետք է հրաժարվի «հակա»-ներից։ Չի դիմանա մեր երկիրը ոչ մի բանի։ Սրանք ոչ օրակարգ ունեն, ոչ էլ՝ նպատակ։ Մի ժամանակ ռուսների հետ էին, հիմա Արևուտքի հետ են, չես հասկանում»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան