Սա հայրենահանձման ու պատերազմ բերելու գործընթաց է․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
Սյունիքի այցը շատ ոգևորիչ և տպավորիչ էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նշենք, որ քիչ անց Սբ․ Աննա եկեղեցու բակում սպասվում է հավաք՝ «Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում» և «Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները» թեմաններով։
«Այն պատկերը, որը ներկայացվում էր, համոզվեցինք, որ այդպես չէր։ Միևնույն ժամանակ բոլոր ստերի կապանքները քանդվելուն էր միտված՝ ցույց տալու,թե մարդիկ ինչպես են ապրում։ Այս իմաստով իմ տրամադրությունն աննկարագրելի է։ Մարդիկ ոչ միայն փողոցներում էին հավաքված՝ հակառակ բոլոր բռնաճնշումների, ակնհայտ էր թե՛ տներից, թե՛ փողոցներում, շատ ջերմորեն արձագանքում էին, հասկացել են,թե ինչ է կատարվում երկրում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման շուրջ տեղի ունեցող գործընթացներին ու զարգացումներին, Սրբազանն ասաց․ « Այն ամբողջապես միտված է մեր երկիրը ստորացնելուն և մեզ նվաստացնելուն։ Այն հակաօրինական, միջազգային սկզբունքների խախտումներով, հակասահմանադրական, հակամարդկային է։ Եվ այս խնդիրն սկսվել է Շուռնուխից։ Ուղղակի պետք է կազմակերպել , մեծ թվով լրագրողներով գնալ ու տեսնել,թե ինչ է կատարվում։ Ինչ ասում են՝ սուտ է ուղղակի։ Սա հայրենահանձման ու պատերազմ բերելու գործընթաց է, որովհետև ամեն քայլը պարտադրանք է»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան