Հաջորդ հավաքը հուլիսի 5-ին է, այս պայքարը յուրաքանչյուրի համար պետք է լինի անձնական՝ հաց ուտելու, ջուր խմելու պես. Բագրատ սրբազան
«Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:30-ն Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում»,-այսօր հավաքի ավարտին հայտնեց Բագրատ Սրբազանը՝ նշելով որ այդ օրը շատ կարևոր է , որովհետև երկիրը գտնվում է հակասահմանադրական գործողություններով, մոլուցքի մեջ ապրող չարիքի ծնած իրականության մեջ։
Սրբազանը կարևորեց, որ Սահմանադրության օրն արժևորեն, գնահատեն, և վերաբերմունք հայտնեն մայր փաստաթղթի նկատմամբ։
«Գնահատականները տարբեր կարող են լինել, բայց Սահմանադրությունը մեր երկրի մայր օրենքն է»,- ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց նաև՝ պայքարը շարունակվելու է՝ մինչև չարիքն արմատախիլ արվի մեր երկրից։
«Այս պայքարը յուրաքանչյուրի համար պետք է լինի անձնական՝ հաց ուտելու, ջուր խմելու.օդ շնչելու պես»,-ասաց Սրբազանը և հավելեց. «Այս պայքարի թիրախը մամոնային ներկայացուչին հեռացնելն է, չարին տապալելն է, մահը վերացնելն է, դժբախտությունը վերացնելն է»։
Հարակից հրապարակումներ`
- Որ պահին աշխարհը որոշեց, որ Արցախի էջը փակված է, կբացվի Սյունիքի էջը, Գեղարքունիքի էջը... Կարեն Բեքարյան
- Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը. Կարեն Բեքարյան
- Չկա՛ որևէ սահմազատում և չկա՛ որևէ սահմագծում․ Էդգար Էլբակյան