Բայդենի կինը հայտարարություն է արել ընտրություններին ամուսնու մասնակցության մասին
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, հայտարարել է, որ իր ամուսինը կշարունակի մասնակցել ԱՄՆ նախագահական մրցավազքին՝ չնայած ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճում ձախողմանը։ Նրա խոսքերը մեջբերում է Vogue ամսագիրը։
«Մենք շարունակելու ենք պայքարել»,- նշել է նա։
Նրա կարծիքով, Բայդենը «միշտ կանի այն, ինչ լավագույնն է երկրի համար»։
Գազետա.ռու-ն գրում է, որ մինչ այս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը հեռուստաբանավեճում մեղադրել էր նրա օգնականներին պետության ղեկավարի ձախողման մեջ։
Բայդենի հարազատները կոչ են արել ամերիկացի առաջնորդին հեռացնել կամ պաշտոնանկ անել իր թիմի անդամներին, որոնց նրանք համարում են անհաջող հեռուստաբանավեճի պատասխանատու։ Նրանց թվում են Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռոն Քլայնը երկրի ղեկավար փաստաբան Բոբ Բաուերը։ Politico-ի աղբյուրը նշել է, նախագահը դժվար թե համաձայնի այս առաջարկներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան