Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին
Վաշինգտոնի վարչակազմի կարծիքվ այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Երկրների միջև խաղաղության համաձայնագրերը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը կավարտի տասնամյակներ տևած հակամարտությունը և, կարծում եմ, հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի համար, կապ հաստատելով արևելյան, արևմտյան, հարավի և հյուսիսի ռրկրների միջև»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
«Մենք դրան ակտիվորեն հետամուտ ենք եղել դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին», - ասել է Բլինքենը և հավելե. «Եվ ես կարծում եմ, որ դա իսկապես հնարավոր է ձեռք բերել, ես այդ մասին խոսել եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիևի հետ, կարծում եմ, որ դա հնարավոր է և լիովին համապատասխանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի և ողջ տարածաշրջանի շահերին»։
Հարակից հրապարակումներ`
- Ադամ Շիֆի և կոնգրեսականների կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը
- Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Աշոտյան. Կարմիր բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան