Չկա՛ որևէ սահմազատում և չկա՛ որևէ սահմագծում․ Էդգար Էլբակյան
«Այսօր ձեր օգնությամբ մի քանի քաղաքագիտական ճշմարտություններ կբացահայտեմ և կսկսեմ 85 թվից, 85%»,- «Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում» թեմայով հավաքին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Ըստ նրա՝ մեր օրերով 85%-ը բավականին բարձր հավանականություն է։
«85%-ն այն հավանականությունն է, որով ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններին հաջորդում են պատերազմներ։ Ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ մի քանի պատերազմներ։ Հետևաբար, Հայաստանի ներկայիս դեֆակտո իշխանությունները դեռ 2018թ․-ից ՝իրենց ծագման օրվանից են պատերազմ բերող և մեր ժողովրդի վզին պատերազմներ ու պարտություններ փաթաթող»,- ասաց քաղաքագետը։
Էլբակյանի խոսքով՝ այս տարիներին թիրախավորվել են հայրենի գիտնականները, մասնավորապես՝ թշնամի երկրներն ուսումնասիրած մասնագետներին։
«Ինչպես ճշմարտությունն են ուզում լռեցնել, այնպես էլ ցանկանում էին լռեցնել գիտական ճշմարտությունը՝ հալածելով մասնագետներին։ Մենք՝ մասնագետներս, ինչպես և Աստծո սպասավորները, մեր ժողովրդին ասում ենք ճշմարտությունը»,- իր ելույթում ասաց նա։
Իսկ ինչ է ասում ճշմարտությունն ասյպես կոչված սահմանազատման և սահմանագծման մասին,ըստ քաղաքագետի՝ մի պարզ բան։
«Չկա ՛ որևէ սահմազատում և չկա՛ որևէ սահմագծում։ Այն, ինչ այսօր տեղի ունենում Տավուշում, ինչը դեռևս սպասում է Հայաստանի մնացյալ մարզերին, ո՛չ սահմազատում է և ո՛ չ էլ սահմանագծում, այլ պատերազմ բերող իշխանությունների կողմից հայկական հողերի հանձնում թշնամուն։ Այն հողերի, այնկահավորված առաջնագծի, որոնք 30 տարի պահվել են հայ զինվորի արյան գնով։ Ասելով, որ 30 տարի բանակ ու առաջնագիծ չի եղել , արվում է նաև այն նպատակով, որ ապագայում հեշտացվի նաև հողերի հանձնումը։ Քո ձեռքով հանձնես 30 տարվա ընթացքում պահվածը և հետո ասես, որ 30 տարի դրանք չեն եղել։ Նման լկտիության, հակահայության կնախանձեին նույնիսկ Թուրքիայում գտնվող մերօրյա Թալիաթի վաստակները։ Նրանք կարող են սրանց մոտ գալ և վերապատրաստում անցնել»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նորից լսում եմ, որ արտաքին պարտքի համար Խորհրդարանական նիստ պետք է անեն,ավելացնեն արտաքին պարտքը․ Բագրատ Սրբազան
- Սա հայրենահանձման ու պատերազմ բերելու գործընթաց է․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան