Թուրքիան Իրանից պահանջել է դադարեցնել զենք մատակարարել ՔԲԿ-ին
Թուրքիան Իրանից պահանջել է զենք չմատակարարել երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցությանը (ՔԲԿ) և չմիջամտել քրդական զինված ուժերի դեմ Անկարայի ռազմական գործողությանը։ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ այդ մասին գրում է կառավարամետ Yeni Şafak թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նախկինում պարբերականը հայտնել էր ԱՄՆ-ից և Իրանից ՔԲԿ-ին Իրաքում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մատակարարումների մասին։ Թերթի տվյալներով՝ Թուրքիայի կառավարությունը բանակին հանձնարարել է ոչնչացնել քուրդ զինյալներին սպառազինության ցանկացած մատակարարում։
«Անցյալ շաբաթ Սուլեյմանիայում (Իրաք-խմբ.) տեղի ունեցավ հանդիպում Թուրքիայի և Իրանի միջև։ Հանդիպմանը մասնակցել են ԱԳՆ-ի և անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Իրանից պահանջեցին դադարեցնել ՔԲԿ-ի մատակարարումները և առաջարկեցին համագործակցել կազմակերպության դեմ պայքարում»,-գրում է պարբերականը։
Հաղորդվում է, որ իրանցի պաշտոնյաներն ասել են, թե ՔԲԿ-ին ոչ մի մատակարարում չեն արել:
«Դրանից հետո թուրք պաշտոնյաները լուսանկարների տեսքով փաստեր ներկայացրեցին։ Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ բեռը նրանց հետ կապ չունի։ Այս անգամ իրանական կողմին ուղղակիորեն ասվել է, որ եթե նոր բեռ հայտնվի, ապա այն կխոցվի։
Թուրքական կողմը փաստաթղթերով հաստատելով, որ Իրանը բազմիցս թուրքիայի հետ սահմանամերձ շրջան ահաբեկիչներ է տեղափոխել՝ Իրանից պահանջել է հրաժարվել այդ փոխադրումներից։ Վերջին բանը, որ խնդրեց Թուրքիան, «չաղտոտել ռազմական գործողության տարածքը»: Իրանցի պաշտոնյաներին ասվել է, որ պետք է զերծ մնան ՔԲՅ-ի դեմ Թուրքիայի գործողությանը միջամտելուց»,-ասվում է հոդվածում
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ցամաքային գործողություն կանցկացնի քրդական ուժերի դեմ
- Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ուժերի ենթակառուցվածքներին
- Սիրիայում քրդական ջոկատները գործողություն են սկսել արաբական ցեղերի աշխարհազորայինների դեմ