ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչն ուժեղացնելու ծրագրեր չկան. Իմանգալի Տասմագամբետով
ՀԱՊԿ-ն այս պահին չի դիտարկում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, այլ դիտարկում և վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողությունները Արևելյան Եվրոպայում։ Այս մասին BelTA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Իրավիճակը Արևելյան Եվրոպայի հավաքական անվտանգության տարածաշրջանում, իհարկե, մնում է կազմակերպության ուշադրության կենտրոնում», - ասել է գլխավոր քարտուղարը և հավելել. «Իհարկե, ՆԱՏՕ-ի գործողությունները վերահսկվում և վերլուծվում են։ Փորձագետների և անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվում են բոլոր գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակի վրա»։
Նա նշել է, որ ներկայումս ՀԱՊԿ ձևաչափում «ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը չի քննարկվում, սակայն կազմակերպությունը ստեղծել և գործում է արդյունավետ համակարգման և որոշումների կայացման մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի ու սպառնալիքներ»։
«Աշխատանքներ են տարվում բարելավելու այն ուժերի և միջոցների օգտագործումը, որոնք ներկայումս ունի կազմակերպությունը»,-հավելել է Թասմագամբետովը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվրասիական անվտանգության խորհրդաժողովը կարող է այլընտրանք դառնալ Մյունխենին
- Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Զաքարյան
- Լավրով. Նախարարների խորհրդում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան