Փաշինյանն ու Լազար Կոմանեսկուն մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Նա նշել է, որ որպես հուլիսի 1-ից Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր՝ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ:
Լազար Կոմանեսկուի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ՝ կազմակերպության նախագահության ընթացքում առաջնահերթությունները նախանշելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները