«Արզնի 2» ջրատարը վթարվել էր, ճիշտ պահին փականն անջատել էին, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր. Արեյան
Նախորդ շաբաթ «Արզնի 2» ջրատարը կրկնի նույն՝ Հրազան կիրճի հատվածում վթարվել էր։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը կարողացել էր, բարեբախտավար, ճիշտ ժամանակին փականն անջատել, որպեսզի ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում։
«Ձեռնարկվեցին անհետաձգելի բոլոր աշխատանքները և հաջորդ օրվա ժամը 23․00-ին միացվել է ջրամատակարարումն ամբողջ հակամարգում»,- ասաց Արեյանը։
Նա նշեց, որ եղել է տեղում, հիմա նոր սկսել են կիրճի այդ հատվածի գետի հունի մաքրման աշխատանքները. «Եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար կարող են նման վթարներ կրկնվեն։ Անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ։
Աշխատանքներ են ընթանում, հույս ունենանք կարճ ժամանակահատվում ամբողջ փլուզված հատվածը դուրս կբերվի, գետի հունը փխովի, կմաքրվի, ջրատարը կազատվի հոսող ջրի այդ ծավալից»։
Հարակից հրապարակումներ`
- Վթավել է «Արզնի 2» ջրատարը
- Վթավել է «Արզնի 2» ջրատարը, Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
- Գիշերը վթարվել է «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարը