Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը. Կարեն Բեքարյան
«Անհնար է այդ շորերը կարել Սրբազան շարժման վրա, թե բա այս շարժումն է ուզում պատերազմ»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ունեցած ելույթում ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը
Նա հայտնեց, որ այդ կարծիքը իրականության հետ կապ չունի, մյուս կողմից էլ պետք է մտովի հետ գնալ և տեսնել, թե ով իրավունք չունի խոսել պետրազմ ուզելուց։
Բեքարյանի խոսքով ՝ արցախյան հիմնախնդիրը եղել, կա ու կմնա, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և հավաքական իրավունքների պաշտպանության խնդիր։
Նա նշեց, որ 1988 թվականից պայքարի նպատակն այն էր, որ դարերով իր հողի վրա ապրող արցախցին շարունակի այնտեղ ապրել և որոևե կերպ ենթակա չլինի թուրքի հերթական ցեղասպանության։
«Սեփական ժողովրդին փորձում է ահաբեկել, թե բա՝ եթե դուք Արցախի հետ շոշափում եք ինչ-որ բան, այդ պետության անունն եք տալիս, այդ մարդկանց անունն եք տալիս, ապա դուք վտանգում եք 29743 հազար ք/կմ-ն։ Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորիս միասին դնել այդ հիմար կկվի տրամաբանության մեջ։ Պատերազմի ամենագրգռող, դիմացինին ագրեսիայի դրդող հանգամանքը նրա ախորժակը բավարարելն է։ Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը»,- հայտնեց վերլուծաբանաը և նշեց, որ այդ պայմաններում Ադրբեջանը և Թուրքիան չի կանգնելու։
Հարակից հրապարակումներ`
- Չկա՛ որևէ սահմազատում և չկա՛ որևէ սահմագծում․ Էդգար Էլբակյան
- Նորից լսում եմ, որ արտաքին պարտքի համար Խորհրդարանական նիստ պետք է անեն,ավելացնեն արտաքին պարտքը․ Բագրատ Սրբազան
- Երբ մարդիկ ընդվզում են՝ դրա դիմաց ստանում են հայհոյանք, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն. Բագրատ սրբազանը՝ Սիսիանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան