Նիկոլ Փաշինյանը նստած է «դոլարային ասեղի վրա» և այն գաղտնիք չէ. Հայկ Նահապետյան
«Երբ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության շարժումը» նախորդ տարի ակցիա էր իրականացնում և երբ ոստիկանությունը բռնություններ էր կիրառում, ԱՄՆ-ի ներկայիս դեսպանի նախորդը և ԱՄՆ պետքարտուղարությունն ասում էին, որ ԱՄՆ ողջունում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նա նկատեց, որ հունիսի 12-ի դեպքերի վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություն է տարածել ներկայիս ԱՄՆ դեսպանը, որում ներառել է նաև գովերգող խոսքեր ՀՀ ոստիկանության հասցեին։
Հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ը բանաձև է ընդունել Հայաստանի վերաբերյալ և կրկին գովերգել է ոստիկանությանը՝ Հայկ Նահապետյանն ասաց. «Սա է այն Եվրոպան, որին առերևույթ ձգտում է մեր ժողվուրդը, ինչը չի համապատասխանում իրականությանը, որքան էլ Փաշինյանը նման բան ասի։ Մեր ժողովրդին լավ տեսանելի է, որ նախ՝ մեզ Եվրոպայում չեն սպասում և երկրորդ՝ այնտեղ կա հսկիչ փաթեթ ունեցեող 4 պետության՝ Ֆրանսիայի, Գրեմանիայի, Իսպանիայի և Իտալիայի միավորում։
ԱՄՆ դեսպանի հայտարարությունը «Տավուշն հանուն հայրենիքի» կամ Սրբազան շարժման համար ևս մեկ ազդակ է առ այն, որ թեև նրանք պայքարում են ՀՀ թիվ մեկ չարիքի՝ Փաշինյան Նիկոլի դեմ, բայց Նիկոլի իշխանությունը կա, որովհետև կա Միացյալ Նահանգների նման կեցվածքը»։
Նա կոչ արեց, որ Բագրատ Սրբազանը կեցվածք դրսևորի ԱՄՆ դեսպանի այդ հայտարարության վերաբերյալ՝ հակառակ դեպքում շարժումը կձախողվի, որովհետև իրականումպետք է պայքարել ԱՄՆ-ի դեմ։
«Նիկոլ Փաշինյանն Հայաստանու ոչինչ չի որոշում, այլ ՀՀ-ում նվազագույնը ԱՄՆ դեսպանն է հարց լուծում, իսկ շատ կարևոր հարցորում ՄԱՆ-ից եկած էմիսարները, որոնք գալիս են Փաշինյանին առերես հրահանգավորելու»,-ասաց Նահապետյանը և տեղեկացրեց, որ վերջերս այդ նպատակով ժամանել են ԱՄՆ-ի ԿԸՀ-ի տնօրենի տեղակալը և պետքարտուղարի երկու տեղակալները։
Նա հորդորեց, որ Սրբազան շարժումը պահանջի Հայաստանից արտաքսել ԱՄՆ գործող դեսպանին, քանի որ այդ ամենից բացի վերջինս գտնում է, որ կոռուպցիա Հայաստանում չկա, այն դեպքում, երբ իշխանությունը համակարգային կոռուպցիայի մեջ է և Նիկոլ Փաշինյանը նստած է «դոլարային ասեղի վրա» և այն գաղտնիք չէ։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենի կինը հայտարարություն է արել ընտրություններին ամուսնու մասնակցության մասին
- Երբ մարդիկ ընդվզում են՝ դրա դիմաց ստանում են հայհոյանք, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն. Բագրատ սրբազանը՝ Սիսիանում
- Մորուքով է խաբել՝ մի ժամանակ չունեցած, 6 տարի վրան պահած, Էդ էլ է խաբեության իմիջ. Բագրատ սրբազանը գորիսեցիներին
- Բագրատ Սրբազանին Գորիսում դիմավորել է Առուշ Առուշանյանը
- Իրենք տարատեսակ ճնշումներով, վախեր սերմանելով, փորձում են ժողովրդին հետ պահել մեր շարժումից, բայց իրականությունն այլ է. Բագրատ Սրբազան