Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի
«Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատական ակտը՝ մերժելով դատախազի պահանջը Նարեկ Սամսոնյանին «Արմավիր» ՔԿՀ վերադարձնելու մասին։ Նարեկը կշարունակի մնալ վարչական հսկողության տակ»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանտ դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել մայիսի 21-ին։
Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Հանրային մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում նախ միջնորդեց փոխել նրանց նկատմամվ խափանման միջոցը՝ ընտրելով կալանավորումը, դատարանը չբավարարեց միջնորդությունը։ Դրանից հետո դատախազը բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սաղաթելյանը կմնա ազատության մեջ
- Ի՞նչ պետք է ասեմ Սամսոնյանին ու Սաղաթելյանին, ովքեր երկու ամիս բանտարկված էին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
- Վազգեն Սաղաթելյան. Հանրային մեղադրողը պետք է ընդունի, իր մտավախությունները չեն իրականացել, ես չեմ փախել
- Նարեկ Սամսոնյան. Այս գործը մեզ լռեցնելու մասին է
- Նարեկ Սամսոնյան. Մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող կոտրել
- Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան