Հիմա անբավարարվածության զգացումն այդ բարեփոխումների իրականացումից ավելի շատ է, քան՝ բավարարվածության. Փաշինյան
«2018-19 թվականների փոփոխությունների այդ մեծ տեմպը մի X պահի դանդաղեց, նվազեց, և հիմա անբավարարվածության զգացումն այդ բարեփոխումների օրակարգի իրականացումից ավելի շատ է քան՝ բավարարվածության»,-«Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը
Նա երևույթը բացարտրեց նրանով, որ միայն ցանկությունը բավարար չէ։
Փաշինյանի խոսքով՝ բարեփոխումներ անցակցնելու ցանկությունն ավելի մեծ է, քանի որ տեսնում են ժողովրդավարության օգուտները։
Հայտնելով որ ժողովրդավարությունը պետության դիմադրողականությունը մեծացնում է՝ Փաշինյանը հավելեց. «Մենք անընդհատ ասում ենք. «Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, դժվար ժամանակներ է ապրում», ինչը ճիշտ է, բայց մենք հարց չենք տալիս՝ բա էս դժվար ժամանակների միջով ո՞նց ենք անցնում և ինչի՞ շնորհիվ ենք անցնու։ Իմ համոզմունքն այն է, որ՝ ժողովրդավարության՝ միայն ու միայն ժողովրդավարության։ եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ապա ես ձեզ վստահեցնում եմ՝ էսօր մենք ՀՀ-ն որպես անկախ պետություն չէինք ունենա»։
Նրա խոսքով՝ ժողովրդավարության հաստատման առումով այն, ինչ ուզում էին, որ տեղի ունենա, արդեն տեղի ունեցել ավարտվել է և պետք է ինստիտուցիոնալ փոփոխություններ։