Վաղարշակ Հարությունյանը համայնքները համարում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքը
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ազգային համայնքները երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հիմքն են՝ հանդես գալով որպես կապող օղակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ-ում Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը՝ Բելգորոդում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ես համայնքներին մոտենում եմ որպես օղակ, որը կապում է Ռուսաստանին և Հայաստանին և հանդիսանում է մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը»,-ասել է նա։
Հարությունյանը նշել է, որ ռուս և հայ ժողովուրդների պատմությունը «դարերի խորքն է գնում»։
«Մենք անցել ենք միասնական պատմության միջով, որպես մեկ պետության մաս՝ սկզբում Ռուսական կայսրության, հետո՝ ԽՍՀՄ-ի, և այսօր մենք ապրում ենք շատ դժվար ժամանակներ, երբ ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում՝ անդրադառնալով և՛ Ռուսաստանին, և՛ Հայաստանին։ Ժամանակակից պատմության փուլում մենք արժանի ճանապարհ ենք անցել Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշել է նա։
Վաղարշակ Հարությունյանն նաև այցելել և ծաղիկներ է դրել Բելգորոդի շենքերից մեկի մոտ, որն ավերվել է Ուկրաինայի զինված ուժերի հրթիռի հարվածի հետևանքով։
«Վայր, որտեղ տասնյակ մարդկանց վիշտն է՝ ոչ միայն նրանց, ովքեր տուժել են։ Կարծում եմ, դա հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ մի զգացում կարող է լինել, ցավակցության, այս վշտի մասշտաբների ընկալում. և, բնականաբար, ցանկություն կա, որ այս ամենն արագ ավարտվի»,- լրագրողներին ասաել է նա ։
Դեսպանն այցելել է նաև գեղարվեստական մարմնամարզության, սպորտային ակրոբատիկայի և ցատկահարթակի «Սիրեն» կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
- Միխայիլ Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցեր
- «Ժողովուրդ». Փաշինյանը Վաղարշակ Հարությունյանից պահանջել է պարզել` Արշակ Կարապետյանը ում հովանավորությունն է վայելում ՌԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան