Չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև ինքն այ ըտենց դանդաղ իր մահով կմահանա. Տիգրան Ավինյան
«Մենք ունենք տված խոստում, մետրոյի Աջափնյակի կայարանը կառուցելու և այդ կայարանը կառուցվելու է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտարարեց, որ քաղաքապետարանի խնդիրն է տեխնիկական բոլոր խնդիրները, ֆինանսավորման հարցերը լուծել։
Ավինյանը բավարար չգնահատեց, որ 2025 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրով ընդամենը 6 մլրդ դրամ է հատկացվել մետրոպոլիտենի Աջափնայակի կայարանի կառուցման համար։
Տեղեկանալով որ Ֆինանսների նախարարության հետ աշխատանքային գործընթացները գնում են՝ քաղաքապետը հայտարարեց, որ երբ պետք լինի՝ քաղաքապետարանի պատասխանատուները իրեն պետք է տեղեկացնեն և ինքը կարող է միջամտել ու ծագած հարցերը լուծել։
«Սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև ինքն այ ըտենց, դանդաղ իր մահով կմահանա, եթե ինքն այդ ընթացքով գնա, հետևաբար մենք պետք է պրոակտիվ լինենք»,-հայտարարեց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Արզնի 2» ջրատարը վթարվել էր, ճիշտ պահին փականն անջատել էին, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր. Արեյան
- Արմեն Վարդանյան. Ավինյանը պետք է պատասխան տա, ԱՆԻՖ-ում գերբարձր աշխատավարձեր են եղել, վատնման հիմքով քրեական գործեր պետք է լինեն